Կարևոր իրադարձություններ

Այսօր Իրանում ահաբեկչություն կատարած անձիք վնասազերծվել են

22 Սեպտեմբեր, 2018 20:59
Այսօր Իրանում ահաբեկչություն կատարած անձիք վնասազերծվել են

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին , Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, տեղում ոչնչացվել են ահաբեկիչներից երեքը, չորրորդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին՝ հաղորդում է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել էր, որ հարձակում իրականացրած զինյալները կապված են Միացյալ Նահանգների և Իսրայելի «Մոսադ» արտասահմանյան հետախուզական ծառայության հետ։

Հիշեցնենք, որ այսօր ահաբեկիչները կրակ են բացել Իրանա-Իրաքյան պատերազմի մեկնարկի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին