Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի առաջ. Նիկոլ Փաշինյան

22 Սեպտեմբեր, 2018 20:23
Դատական համակարգը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի առաջ. Նիկոլ Փաշինյան

«ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Մարտի 1-ի գործով առաջինը՝ առավոտյան գործողությունները եղել են ապօրինի, և այդ գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի»։ Այս մասին այսօր Արտաշատում Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ դատական համակարգը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի առաջ.

«Սա մենք չեն ասում, սա ասում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը»,- ասում է ՀՀ վարչապետը:

Նա մանրամասնեց. «ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, որն, ըստ էության, նշանակում է հետևյալը, համենայն դեպս, իրավաբաններն ինձ այդպես են բացատրել, որ այդ վճիռը շղթայական տարածվելու է մյուս վճիռների վրա։ Դա դեյուրե նշանակում է, որ Մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռները հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ։ Խնդիրն այն է, որ այսօրվա մեր դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռները կայացրել են և հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ։»

«Ու հիմա այդ դատավորները պետք է շարունակե՞ն Հայաստանում զբաղվել այդ գործով, առնվազն բարոյականությունն այս դատավճռից հետո ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով։ Էլ չեմ խոսում, որ շատ հնարավոր է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի, որովհետև դատական համակարգը սկզբից մինչև վերջ սպասարկել է կոռուպցիոն համակարգին»,- հավելեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին