Կարևոր իրադարձություններ

Աշոցք գյուղում իրավապահները հայտնաբերել և առգրավվել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

22 Սեպտեմբեր, 2018 20:14
Աշոցք գյուղում իրավապահները հայտնաբերել և առգրավվել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Սեպտեմբերի 21 –ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություննները, խուզարկություն են կատարել Աշոցք գյուղի տներից մեկում։

 Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես և այլ զինամթերք։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել

 

Լրահոս

Դիտել ավելին