Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կունենան Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը

22 Սեպտեմբեր, 2018 19:35
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կունենան Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը

Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա օրակարգին և նախատեսված հանդիպումներին:

Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի, Զախարովան լրագրողներին տեղեկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումների մասին: Այս տարի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի՝ բարձր մակարդակով նստաշրջանում կղեկավարի ԱԳ նախարար Լավրովը:

Զախարովայի խոսքով՝ ներկա պահին արդեն նախատեսված է, որ Լավրովը հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին