Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

Պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող. վարչապետը այցելեց Արարատի գինու գործարան

22 Սեպտեմբեր, 2018 19:01
Պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող. վարչապետը այցելեց Արարատի գինու գործարան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում  այցելեց Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները: Վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին, այցելեց վերամշակման տեղամաս:

«Մենք գյուղացիներից խաղողը ընդունում ենք  1 կիլոգրամը 140-150 դրամ արժեքով: Տարեց տարի  մթերման գները բարձրացնում են՝ հաշվի առնելով միջազգային գները և մեր եկամուտները: Այս պահի դրությամբ գյուղացիներից ընդունել ենք ավելի քան հազար տոննա խաղող»,- ասաց գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանը, նրա խոսքով՝ ներկայումս Արարատի գինու գործարանը վերջին 8-10 տարիներում ՀՀ առավել շատ խաղող մթերող և պատրաստի արտադրանքի իրացման մեծ ծավալներ ունեցող առաջատար գործարան է: Փոխտնօրենը  հավելեց նաև, որ իրենք պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող:

 Նա նաև նշեց, որ խաղողի մթերման ծավալները վերջին տարիներին մշտապես դինամիկ աճ են ունեցել և հասել են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալները կազմել են 4-7 միլիոն շիշ:

«Խաղողը մթերում ենք առանց սորտային և քանակական սահմանափակումների: Ներկայումս ընթանում է գործարանի տեխնոլոգիական մակարդակի և հումքի պահպանման հնարավորությունների և ծավալների ընդլայնում»,- եզրափակեց նա: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին