Կարևոր իրադարձություններ

Ու՞մ է վարչապետը Հայաստանի դաշնակից համարում

22 Սեպտեմբեր, 2018 18:16
Ու՞մ է վարչապետը Հայաստանի դաշնակից համարում


«Այսօր մի զարմանալի դաշնակից եմ գտել այս այցելության ընթացքում: Այդ դաշնակիցն Արարատ գյուղի 84-ամյա բնակիչ Քնարիկ Մնացականյանն է իր 90-ամյա ամուսնու հետ: Նրան հանդիպեցի Արարատի գինու գործարանի մուտքի մոտ, և ինձ թվաց` ուղղակի գյուղի բնակիչ է, բայց պարզվեց, որ իր գործերով է եկել այդտեղ»,- հայտնեց վարչապետը` խոսելով Մարզային այցելություններում  դաշնակիցներ փնտրելու մասին: Արտաշատի կենտրոնական հրապարակում Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ դաշնակիցներ` ոչ թե կուսակցական, քաղաքական առումներով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը:

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ 84-ամյա Քնարիկ Մնացականյանը 7000 մետր խաղողի այգի ունի, և արդեն մի քանի տարի է՝ ռեկորդային բերք է ստանում՝ 25 տոննա խաղող, որն էլ մթերման էր բերել գործարան:

 
Ընդ որում, նրանք տարեկան 20 աշխատատեղ են ապահովում:


«Ես հասկացա, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի պատրաստվում սպասել, որ որևէ մեկն իր պրոբլեմը կլուծի: Տանը չեն պատրաստվում նստել 84 և 90 տարեկան ամուսինները: Խնդիրն այստեղ գումարը չէ, այլ ինքնագնահատականն է: Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը: Ովքեր չեն սպասում, որ որևէ մեկն իրենց օգնություն կամ ողորմություն կտա»,- ասաց Ն. Փաշինյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին