Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական պատգամավորն ու կողմնակիցները ներխուժել են Մեդիա Կենտրոն՝ փորձելով տապալել դիտորդների ասուլիսը

22 Սեպտեմբեր, 2018 17:18
ԲՀԿ-ական պատգամավորն ու կողմնակիցները ներխուժել են Մեդիա Կենտրոն՝ փորձելով տապալել դիտորդների ասուլիսը

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ րոպեներ առաջ ներխուժել են Մեդիա կենտրոն՝ փորձելով տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլիս ասուլիսը։ Պատճառը հավանաբար «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանի հետևյալ գրառումն էր․

Գրառման մեջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է.

«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին։ Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք Մեդիա Կենտրոնում»։

 «Ո՞նց կարելի է նման բան անել, էս նոր Հայաստանում նոր մոտեցումներ են». ասել է Վահե Էնֆիաջյանը հայտարարելով, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Պատգամավորի ու դիտորդական կազմակերպության ներկայացուցիչների թեժ զրույցից հետո Վահե Էնջիաջյանը հեռացել է։  Միջադեպը՝ 35-րդ րոպեից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին