Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը՝ Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

22 Սեպտեմբեր, 2018 15:53
Վանեցյանը՝  Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Այս մասին ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,- :

Հիշեցնենք, որ նախօրեին ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել` շնորհակալություն հայտնելով ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին