Կարևոր իրադարձություններ

Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու. Փաշինյան

22 Սեպտեմբեր, 2018 15:30
Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու. Փաշինյան

Այսօր Երասխ համայնքի դպրոցում շրջայցից հետո բնակիչներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Խնդիրները շատ են, բայց փոքր քայլերով պետք է արագություն հավաքենք և մեծ խնդիրները լուծենք:

 Ըստ նրա՝ ինչպես հեղափոխությունն իրականացվեց «իմ քայլով», այնպես էլ տնտեսական, սոցիալական խնդիրները պետք է լուծվեն «իմ քայլը» սկզբունքով։ Փաշինյանն ընդգծեց, որ այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է. «Ամենապրիմիտիվ բանն եմ ասում՝ մենք պետք է չհանդուրժենք աղբը մեր փողոցներում։ Այսօր մենք պետք է հեղափոխություն անենք տնտեսությունում, կրթությունում։ Այսօր ես ֆրանսերեն եմ սովորում, այսօր ամեն մեկը պետք է սովորի, կատարելագործվի։ Век живи, век учись, սենց բան կա»։

Ուսուցիչներից մեկը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ազատության համար։

Վարչապետը պատասխանեց. «Էդ ազատությունը դուք եք նվաճել, ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա,- պատասխանեց Ն. Փաշինյանը և հավելեց,- Եթե ես ավտոբուսի տակ չպառկեի, դուք ճանապարհ չփակեիք, չէր ստացվի։ Սա կոլեկտիվ, թիմային աշխատանք է, ամեն մեկն իր գործը պետք է անի»։

Նա նշեց, որ մասնագետների խնդիր կա երկրում, և դպրոցներում երեխաները պետք է գիտելիք ստանան։

«Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու։ Օրագրի մեջ սխալ գնահատական դնողը նրա ապագան է գողանում»,- ասաց Ն.Փաշինյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին