Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը մերժեց բոլոր հնարավոր հանդիպումները

22 Սեպտեմբեր, 2018 14:53
ԱՄՆ-ը մերժեց բոլոր հնարավոր հանդիպումները

168.am-ը գրում է

Ինչպես նախապես տեղեկացրել էինք ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսվող այցն ԱՄՆ չի ունենալու հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ։

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով։

Փաշինյան-Թրամփ հանդիպումը մերժվել էր վաղօրոք, մերժվել էր նաև փոխնախագահ Մայքլ Փենսի հետ նրա հանդիպումը։

168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ամերիկյան կողմը նպատակահարմար չի համարել նաև ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան-ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո հանդիպումը, ինչն էլ ամբողջությամբ զրոյացրել է այցի ընթացքում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը։

Ի դեպ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ինքն էլ օրերս կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում տեղի չի ունենա:

Շարուանկությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին