Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

22 Սեպտեմբեր, 2018 14:26
Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ պաշտոնում ընտրվելուց առաջ ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են հայկական ֆուտբոլի համար: 

«Կարևորագույն սկզբունքը  հետևյալն է՝  ֆուտբոլը բոլորի համար է»,- ասաց նա և նշեց, որ դա նշանակում է, որ ֆուտբոլին պետք է մոտենան որպես սոցիալական նախագծի: 

Արթուր Վանյանը նշեց, որ իր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր վայրերում: «Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի»,-ասաց նա:


Նա նշեց, որ մամուլում գրվել է այն մասին, որ ակումբներից ընդամենը երկուսի ղեկավարներն են գործադիր կոմիտեի թեկնածուներ և դա ակումբների իրավունքների ոտնահարում է.«Սակայն պետք է բոլորին հիշեցնեմ, որ ֆուտբոլը բոլորի համար է, և պետք է ներառի հանրության շրջանակները»:

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ նախատեսում են կոմիտե ստեղծել, որտեղ ներառված կլինեն բոլոր ակումբների ղեկավարները: 

Վանեցյանը նաև անդրադաձավ ազգային հավաքականի թեմային: Նա ասաց, որ իհարկե դժվար է լինելու փոխելու այն կարծրատիպը, որը ձևավորվել է հավաքականի շուրջ: Ըստ նրա, հավաքականի արդյունքները կարևոր են բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ հավաքականն այսբերգի գագաթնակետն է, իսկ հիմքը մարզադպրոցներն են, որոնք կլինեն ամուր հիմքը: 

Վանեցյանը նշեց, որ վերջին շրջանում հանդիպել է բավական թվով մասնագետների հետ թե՛ ՀՀ-ում, թե՛ արտասահմանում: «Որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ և նրանց հետ քննարկումներ անցկացնել: Իմ կարծիքով զարգացման ճանապարհը մեկն է, ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար մարզիչ բերել, այլ ստեղ՛ել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»,-ասաց նա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին