Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ում աշխատանքը չի տուժի ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում. Արթուր Վանեցյան

22 Սեպտեմբեր, 2018 13:12
ԱԱԾ-ում աշխատանքը չի տուժի ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրում: Իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովը կընտրի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Քիչ առաջ արտահերթ ժողովին մասնակցելու ներկայացավ նաև Վանեցյանը:

Լրագրողներին Վանեցյանը հորդորեց հետևել իր ելույթին՝ ընդգծելով՝ շատ լավ ելույթ է պատրաստել. «Ելույթիցս հետո եթե հարցեր մնան, բոլոր հարցերին կպատասխանեմ»։

«Ես պատրաստ եմ ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին այս մասին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին