Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի գործառույթները շատ լավ պատկերացնում է

22 Սեպտեմբեր, 2018 00:10
Արդյո՞ք Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի գործառույթները շատ լավ պատկերացնում է

«Առաջին ալիքի» «Խաղի կանոններ» հեռուստածրագրի շրջանակներում տեղի ունեցած բանավեճի ընթացքում ավագանու ընտրությունների «Երևանցիներ» դաշինքի գլխավորող Արարատ Զուրաբյանը  «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հարցրեց. «Դուք Ձեր երեխային Երևանից Թիֆլիս մեկնելիս կվստահեի՞ք մի վարորդի, ով չունի վարորդական վկայական ու մեքենա վարել չգիտի»:
 Իհարկե՝ ոչ, ասաց Հայկ Մարությանը:

Սրան հետևեց հաջորդ հարցը՝ արդյո՞ք Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի գործառույթները շատ լավ պատկերացնում է։

Հայկ Մարությանը  պատասխանեց.

«Այո՛, վստահ եմ, որ կարող եմ կառավարել Երևան քաղաքը, եթե վստահ չլինեի՝ չէի առաջադրվի, քանի որ նույն Երևան քաղաքում ապրում են իմ երեխաները, որոնց չեմ տարանջատում մյուս երեխաներից, ու դա անելու եմ, եթե  ընտրվեմ»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա, պատասխանելով հաջորդ հարցին, նկատեց, որ ընտրություններն, այո, աշխարհի ամենաքաղաքական երևույթն են, և հնարավոր չէ չքաղաքականացնել դրանք.

 «Մանավանդ որ հետհեղափոխական Հայաստանում շատ կարևոր է հստակությունը, իսկ դրա համար պետք է բացատրել, ներկայացնել ամենը»,- հավելեց Հայկ Մարությանը




 

Լրահոս

Դիտել ավելին