Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,12
    7,37

Կարևոր իրադարձություններ

 

Կամ կախելու էին, կամ ինքնուրույն էր կախվելու

21 Սեպտեմբեր, 2018 23:21
Կամ  կախելու էին, կամ  ինքնուրույն էր կախվելու

Դատարան է ուղարկվել 2006թ. ժամկետային զինծառայողի սպանության գործը:

Շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ժամկետային զինվորական ծառայության մեջ և ծառայելով N զորամասի հենակետում, մարտին ռադիոլոկացիոն հանգույցի շարքային զինծառայողից ուզել է վերջինիս աուդիոձայնարկիչը՝ խոստանալով վերադարձնել սարքին վիճակում:

2-3 օր անց վերադարձրել է այն խոտանված վիճակում, որի հետևանքով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ծեծի են ենթարկել զինվորին:

Հետագայում ամբաստանյալ զինծառայողը, ըստ մեղադրանքի, իր անձի կարծեցյալ գերազանցությունը հաստատելու և համածառայողներիր շրջանում չհեղինակազրկվելու նպատակով տուժող զինծառայողին հայտնել է, որ կա՛մ ինքը կախելու է վերջինիս, կա՛մ էլ ինքը ինքնուրույն պետք է կախվի: Հետո միասին գնացել են ռադիոլոկացիոն հանգույցի հենակետ՝ իրենց հետ վերցնելով աթոռ, պարան և մալուխ, այնուհետև անցնելով դեպի անտառի խորքը, ծառի ճյուղից կապել են պարանը, բռնել նրա ձեռքերը՝ աթոռին բարձրացնելու նպատակով, սակայն տուժող զինծառայողը, հայհոյանք տալով, ասել է, որ ինքը թույլ չի տա, որ իրեն կախեն, սակայն ամբաստանյալը զինվորին սպանելու դիտավորությամբ վերջինիս ոտքերի տակից հրել է աթոռը և վերջինիս զրկել կյանքից:

Քրեական գործի շրջանակներում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 10-րդ կետեր՝ խուլիգանական դրդումներով սպանություն, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին