Կարևոր իրադարձություններ

«Չարժի, չէ՞, ջուրը թռնել»․ Փաշինյանը ուզում էր անկախության օրը մի յուրահատուկ բան անի քաղաքացիների համար

21 Սեպտեմբեր, 2018 20:59
«Չարժի, չէ՞, ջուրը թռնել»․ Փաշինյանը ուզում էր անկախության օրը մի յուրահատուկ բան անի քաղաքացիների համար

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, << Իմ քայլը>> դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ուժերին իրարց ներողություն խնդրել և միմյանց ներել հասցված անձնական վիրավորանքների համար․ «Այո, կրքերը կարող են բորբոքվել, բայց ժողովրդավարությունը, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները, ով մյուսին վիրավորել է, թող ներողություն խնդրի։ Նյարդերը կարող են տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական վիրավորանքները բացառելու համար. պետք է լինի գաղափարների պայքար»։

Նա նաև ընդգծեց, որ այսուհետ բոլոր քարոզարշավները ևս պիտի լինեն բուռն, սակայն բացառելով վիրավորանքը․«Փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են»։

Փաշինյանը կարեւորեց Բաղրամյան 26–ի դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ բացելու փաստը եւ հավելեց. «Մենք եւս մի քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու, պետք է բացենք նաեւ ԱԺ դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ»։

Վարչապետն ընդգծեց, որ անկախության օրը ուզում է մի հատուկ բան անել քաղաքացիների համար. «Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», ասաց ու արտասանեց  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին