Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ իրենց համագործակցությանը

21 Սեպտեմբեր, 2018 20:41
Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ իրենց համագործակցությանը

Այսօր՝ սեպտեմբորի 21-ին, ԲՀԿ նախընտրական ամփոփիչ հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում , Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ իրենց համագործակցության մասին լուրերին, պատասխանեց․«Ախր զարմանում եմ՝ դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու»։

Նա ասաց, որ ժողովուրդը պիտի որոշի՝ ընդունու՞մ է Քոչարյաին, թե՞ ոչ

 «Երբ դուք չընդունեք, ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը մտնի քաղաքականություն։ Բարգավաճի հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Նա առանձին հայտ է ներկայացրել, չի կարելի մարդուն անտեղի անընդհատ նույն հարցը տալ», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանին իրենց հետ կապելը պայմանավորված է,իրենց անցկացրած կազմակերպված քարոզարշավով, որից, ըստ նրա, նեղվել են որոշ քաղաքական ուժեր, դրա համար լուրեր են տարածում, թե ԲՀԿ-ին ձայն տալով՝ տալիս են Քոչարյանին. «Քոչարյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին