Կարևոր իրադարձություններ

Եթե անգամ Մանվել Գրիգորյանին առաջադրի Փաշինյանը, պիտի գնաք, ընտրեք․ Զոհրաբյան

21 Սեպտեմբեր, 2018 18:51
Եթե անգամ Մանվել Գրիգորյանին առաջադրի Փաշինյանը, պիտի գնաք, ընտրեք․ Զոհրաբյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախընտրական ամփոփիչ հանդիպում է ունեցել Հյուսիսային պողոտայում։ Զոհրաբյանը հավաքվածներին կոչ է արել սթափվել հեղափոխական էյֆորիայից և մտածել Երևանի ու նրա ապագայի մասին։

Զոհրաբյանի համոզմամբ չանցնող էյֆորիայի պատճառը հասարակության խորը հիասթափությունն է նախկին իշխանությունից։ Նա համոզված է, որ հասարակությունը պատրաստ է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, ում կառաջադրի Փաշինյանը․ «Ասում են՝ եթե անգամ Մանվել Գրիգորյանին առաջադրի Փաշինյանը, պիտի գնաք, ընտրեք։ Ժողովուրդ կանգ առեք, իրավունք չունեք վտանգել մեր ապագան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին