Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ արվեց քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար. Զոհրաբյան

21 Սեպտեմբեր, 2018 17:46
Ամեն ինչ արվեց քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար. Զոհրաբյան

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիներին դիմել է ուղերձով, որտեղ նշվում է, որ արդեն տևական ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում: 


«Հինը մերժել ենք, նորը, ցավոք, չենք կարողանում ստեղծել, և նորի ստեղծման համար պետք է կառուցել: Մերժման համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները և փորձել այդ լարումը պահել գերէմոցիոնալ դաշտում, կառուցելու համար պետք է գրագետ աշխատել և հանդարտեցնել դրանք»,-ասաց նա: 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով,  եթե դա չի արվում երկիրը շարունակում է  ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում`մերժված հնի և այդպես էլ չստեղծվող նորի միջև: 

Ըստ Զոհրաբյանի քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու և քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու տեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղակի ջարդելու են մեր դուռը:Նա նաև նկատեց, որ, այսօր արդեն ռմբակոծվում է Արենին, ինչն այլևս շատ լուրջ է:

 
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը համառորեն խուսափեց իր հետ բանավիճելուց և նշեց, որ հիմա էլ հրավերն ուժի մեջ է, քանի որ քարոզարշավին մի քանի ժամ կա, բայց վստահություն հայտնեց, որ թեկնածուն չի գա: 



 

Լրահոս

Դիտել ավելին