Կարևոր իրադարձություններ

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. Շահգելդյան

21 Սեպտեմբեր, 2018 16:07
 Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. Շահգելդյան

 «Օրինաց Երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտեց Երևանի Նուբարաշեն համայնքում:

 Կուսակցությունը սեպտեմբերի 21-ի նախընտրական օրը սկսել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից` քայլերթով, ապա այն շարունակել Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու բակում:

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանի կարծիքով քարոզարշավի ընթացքը դրական էր:

«Բոլոր քաղաքական ուժերը, յուրաքանչյուրն իր տարբերակով, կարողացան ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները: Իհարկե, եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը»:

Շահգելդյանի խոսքով այս քարոզարշավի ընթացքում իրենց այցելությունները, հանդիպումները, մոտեցումներն ու հետաքրքրությունը թույլ են տալիս իրենց հնարավորությունները բարձր գնահատելդյանը: 

«Աղբանոցի խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում՝ չնայած արտասահմանյան կազմակերպությունների ներդրումների առաջարկություններին: Սա առաջնային խնդիր է, որը լուծում է պահանջում, և մենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու ենք` համագործակցելով նաև այլ քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես բարձրաձայնում են այս խնդիրը: Մի շարք այլ հիմնախնդիրներ նույնպես կան՝ կապված տրանսպորտի հետ, և այս հարցը նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- այս մասին ասաց  ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն, Նուբարաշեն համայնքում բազմաթիվ խնդիրներից՝ առաջնայինը աղբանոցի խնդիրը համարելով:

Ավագանու «Օրինաց Երկիր» կուսակցության թեկնածուները շրջեցին Նուբարաշեն համայնքի փողոցներով ու բնակիչներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը:

Հիշեցնենք, որԵրևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Դրանց մասնակցում է12 քաղաքական ուժ:

 

Լրահոս

Դիտել ավելին