Կարևոր իրադարձություններ

Ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն՝ նախագահը պատասխանեց որպես ֆիզիկոս

21 Սեպտեմբեր, 2018 15:58
Ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն՝ նախագահը պատասխանեց որպես ֆիզիկոս

«Այսօր ուրախության օր է, պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախագահական նստավայրում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով, որ այս տոնական օրով չարժե խոսել այլ խնդիրների մասին։ 

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն, նախագահը նախ ճշտեց՝  հարցին պատասխանի փիլիսոփայորեն, թե՞ ըստ էության․ «Այդ դեպքում պատասխանեմ որպես ֆիզիկոս, դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ, իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ. ֆիզիկա բոլորդ էլ անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը: Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որ մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»,-ասաց Սարգսյանը։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին