Կարևոր իրադարձություններ

Արցախի պաշտպանության նախարարը՝ սահմանային իրավիճակի մասին

21 Սեպտեմբեր, 2018 15:28
Արցախի պաշտպանության նախարարը՝ սահմանային իրավիճակի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատեց կայում։ Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ լինում են, սակայն, հիմնականում դրանք սահմանափակվում են հրաձգային զենքերից արձակած կրակոցներով։ 

«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- ասաց նախարարը։  

Մնացականյանի խոսքով՝ հայկական զինված ուժերն ունեն բավարար սպառազինություն, որպեսզի հակառակորդին անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տրվի․  «Մենք  ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Մեր սպառազինությունը միշտ էլ լրացվում է նոր տեսակներով և քանակական, և որակական առումով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին