Կարևոր իրադարձություններ

«Որևէ քաղաքական գործընթաց չի կարող ազդել մեր անկախության վրա». Դավիթ Տոնոյան

21 Սեպտեմբեր, 2018 15:15
«Որևէ քաղաքական գործընթաց չի կարող ազդել մեր անկախության վրա». Դավիթ Տոնոյան

 Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում  մի շարք զինվորականների պարգևատրման արարողությունից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, թե քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անխախության վրա, և հակառակը՝ դրանք ամրապնդում են մեր անկախությունը։ «Մեր երկիրը դիմագրավում և ազդում է բոլոր գործընթացների վրա»,-ասաց նախարարը։ 

Անկախության տոնը ՀՀ պաշտպանության նախարարի համար ամենաբաղձալի տոներից մեկն է: «1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը ձեռք է բերել անկախություն և ինքնակառավարվում է շատ հզոր կերպով»,-հավելեց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին