Կարևոր իրադարձություններ

Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է․ Փաշինյան

21 Սեպտեմբեր, 2018 15:14
Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է․ Փաշինյան

«Եռաբլուր» զինվորական  պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին հանդիպեց զոհված ազատամարտիկների մայրերին: Զոհված ազատամարտիկների ծնողները հարց բարձրացրեցին, ասելով «1000 դրամների» հիմնադրամը տարածվում է միայն 2017 թ․-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների համար:

Հայաստանի վարչապետն ասաց, որ ի սկզբանե այդ օրենքը երբ ընդունվել է, որոշվել է, որ աշխատող քաղաքացիների կողմից տրամադրվող ամսական 1000 դրամների վճարումը՝ հիմնադրամին, տարածվում էր միայն 2017թ․-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, սակայն ինքը հանձնարարել է, որպեսզի ստուգեն հիմնադրամում այս պահին առկա գումարը որքան է կազմում և հնարավորությամբ դեպքում, այն տարածվի նաև 2016թ․-ի դեպքերի վրա։ 

«Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:

Խնդիրը միայն նշանակելը չէ, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է: Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ որքան այդ ֆոնդում գումար հավաքվեց, կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական և այդպես շարունակ: Երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում: Մենք հիմա քայլ-քայլ գնում ենք»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին