Կարևոր իրադարձություններ

«Բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն». Արտակ Զեյնալյան

21 Սեպտեմբեր, 2018 15:02
«Բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն». Արտակ Զեյնալյան

Հայաստանի անկախության 27 ամյակի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության նախարար, Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զենյալյանը․ «Սիրելի՛ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և նոր էջ բացեց Հայաստանի լուսավոր պատմության համար՝ անշրջելի իրողություն դարձնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այդ իրողությանը նոր գույն, նոր ուժ և նոր կյանք հաղորդեցիք Դուք՝ ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ: Դրա արդյունքում կուտակված դրական էներգիան, լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք և ծառայեցնենք մեր երկրի զարգացմանն ու խաղաղության ապահովմանը: Մեր երկիրը բոլորիս ջանքերի ու նվիրվածության շնորհիվ պետք է դառնա ամենաժողովրդավարը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը: Սա հնարավոր է միայն ու միայն բոլորիս՝ իմ և Ձեր քրտնաջան աշխատանքի, ավելիին ձգտելու անկոտրում կամքի և միասնականության շնորհիվ: Աշխատանք, կամք, միասնականություն - սա է մեր հաջողության բանաձևը, որից չօգտվելու և որի միջոցով հաջողության չհասնելու իրավունք որևէ մեկս չունի:
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին