Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցված քաղաքացիների շուրջ 60%-ը

21 Սեպտեմբեր, 2018 14:27
 «Իմ քայլը» դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցված քաղաքացիների շուրջ 60%-ը

Սեպտեմբերի 18-20-ը Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են սոցհարցումներ, որի արդյունքում «Երևանի ավագանու ընտրություններում, քաղաքացիների 60,6 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ի: Առաջատար եռյակում է նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` 4.3 տոկոս ձայներով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Վերոնշյալ եռյակից հետո՝ 1.3 տոկոսը` պատրաստվում է ձայնը տալ «Երկիր Ծիրանի»-ին , 1.1 տոկոսը` «Ժառանգությանը» , 0.8 տոկոսը, ՀՅԴ-ին, 0.7 տոկոսը` «Օրինաց Երկիր» կուսակցությանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 0,7 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցությանը»` 0,4 , «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքին ` 0,4 տոկոսը և «Հայք» կուսակցությանը` 0.3 տոկոսը»,-ներկայացրեց Դաջունցը:

Հետազոտությունը անցկացվել է դեմ առ դեմ, մասնակցել շուրջ 805 մարդ։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին