Կարևոր իրադարձություններ

Մերկելը հրապարակավ վիրավորել է Մեյին. Express

21 Սեպտեմբեր, 2018 11:24
Մերկելը հրապարակավ վիրավորել է Մեյին. Express

Daily Express-ը հաղորդում է, միջադեպի մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է սեղմել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարզած ձեռքը։

 Պարբերականը նշում է, որ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն անտեսել է դա և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբուսկայտեին։

Ավելի վաղ Մերկելը անձնական զրույցի ժամանակ վարչապետին ասել է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում Մեծ Բրիտանիան պետք է մի փոքր «համբերի»։

 

Լրահոս

Դիտել ավելին