Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը խորհրդարանի ինքնալուծարման մասին

21 Սեպտեմբեր, 2018 10:24
Արա Բաբլոյանը խորհրդարանի ինքնալուծարման մասին

Սեպտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ –ի  արտահերթ ընտրություններին դեմ լինելուն , ասաց

« Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի, դա պիտի լինի համատեղ որոշում:

«Եթե քաղաքական ուժերը կգան ընդհանուր հայտարարի, ապա կկայանան»,:

 Արա Բաբլոյանը նաև ընդգծեց, որ  ինքը ցանկանում է վարչապետի հետ, որպես գործադիրի ղեկավարի, ամսվա մեջ գոնե 2 հանդիպում ունենան՝ կարևոր հարցեր քննարկելու, իսկ քաղաքական հարցերը պիտի քաղաքական ուժերը քննարկեն:

ԱԺ նախագահը կարծում է նաև, որ խորհրդարանը լեգիտիմ է, իսկ ինքն ապահովում է նրա բնականոն գործունեությունը:

Իսկ այն հարցին, թե փարատվեցին իր մտահոգությունները վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո, Արա Բաբլոյանն ասաց. «Ես կարծում եմ՝ հետևում եք մեր հայտարարություններին, մենք համատեղ հայտարարությամբ հանդես եկանք՝ հաստատելով, որ Հայաստանը պետք է գնա ժողովրդավարական ուղիով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին