Կարևոր իրադարձություններ

Զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել

20 Սեպտեմբեր, 2018 23:53
Զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել

2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից գաղտնի կերպով հափշտակել է աշխատակիցներից մեկին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել են նաև բանկային քարտեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից կանխիկացրել է 62.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 10.07.2018թ. Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի ռազմական ոստիկանության բաժնից ստացված տեսագրությունները: Միջոցներ են ձեռնարկվում գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին