Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

20 Սեպտեմբեր, 2018 23:21
Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։

Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատալով:

 

Լրահոս

Դիտել ավելին