Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

«Դոն Պիպոն» ազատ է արձակվել

20 Սեպտեմբեր, 2018 22:06
«Դոն Պիպոն» ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է Արթուր Ասատրյանի(«Դոն Պիպոյի ») փաստաբանների միջնորդությունը, և  քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը ազատվել է կալանքից։

Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը հայտարարել է , որ Ասատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը։

 «Դատարանը իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառել է 50 մլն դրամ գրավ»,- նշել է փաստաբանը։

 Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։Նա կալանքի տակ էր հունիսի 19-ից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին