Կարևոր իրադարձություններ

Ունեցել ենք գողացված հաղթանակ, բայց շարունակել ենք պայքարը. Րաֆֆի Հովհաննիսյան

20 Սեպտեմբեր, 2018 21:19
Ունեցել ենք գողացված հաղթանակ, բայց շարունակել ենք պայքարը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հետ հանդիպմանը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արցախյան պատերազմին մեկնել էր ոչ միայն իր որդու՝ Կարենի հետ, այլև կնոջ։ Մարտիրոսյանի խոսքով՝ ոչ թե նա է տարել  կնոջը, այլ կինն է միացել նրան, իսկ դա արդեն շատ բանի մասին է խոսում:


Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պնդեց, որ իրենց կուսակցությունում քննարկումները բաց են, թափանցիկ են, իրենք նորարար են։ Նա ուրախ է, որ գիտակից քաղաքացիներն ու  շարքային երևանցին գնահատում են կուսակցության գործունեությունը։ Ունեցել են գողացված հաղթանակ, բայց շարունակել են պայքարը,  ձեռքբերումները չեն յուրացրել, ինքնագովազդով չեն զբաղվել։

«Մի քանի օր է մնում, որ «Ժառանգությունն» իր անունով վերադառնա քաղաքական ակտիվ գործընթաց, դրանից հետո մենք կշարունակենք մեր մասնակցությունը քաղաքական մյուս գործընթացներում։ Ինչ ուզում են ասեն մեզ ֆեյքերը»,-ասել է կուսակցության նախագահը։

«Ժառանգություն» կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուների մոտ 44 տոկոսը կանայք են։
«20 պրոֆեսիոնալ կանայք են մեր ցուցակում»,-նշել է  «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին