Կարևոր իրադարձություններ

Գաղտնալսման գործով հարցաքննվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

20 Սեպտեմբեր, 2018 20:07
Գաղտնալսման գործով հարցաքննվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնալսման գործով։ Լուրն  այսօր հաստատել է նաև Վանեցյանը:

 «Կա հարուցված քրեական գործ պաշտոնական լիազորություններն անցնելու մասով: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործին։ Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք, իսկ օպերատիվ տվյալները, ինչպես գիտեք, հրապարակման ենթակա չեն»,- հայտարարել է  նա։

Վանեցյանը կարծում է, որ աշխարհի շատ երկրներում են ձայնագրություններ եղել, և տեխնիկայի այս դարում հնարավոր է խոցելի տեղ լիներ։

«Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»,- նշել է  նա։

 

Լրահոս

Դիտել ավելին