Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

20 Սեպտեմբեր, 2018 19:24
ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

ԿԸՀ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:

Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրու­թյուն­ների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվու­թյան միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործող թեժ գծի հեռախոսահամարներ՝ (010) 54 53 59, (010) 54 53 76, (010) 52 86 73:

 

Լրահոս

Դիտել ավելին