Կարևոր իրադարձություններ

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը դիմել է Հայաստանի իշխանություններին

20 Սեպտեմբեր, 2018 18:22
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը դիմել է Հայաստանի իշխանություններին

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությանը և վարչապետին: Այս մասին հաղորդել է հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված հարցազրույցում Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆան, նշել է, որ տղան պատահաբար է հատել սահմանը:

«Տղաս սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: Այստեղ ընկերներ չունի, որովհետև դաշտում ենք, գյուղում ենք, մոր հետ անասուններին էր արածեցնում, իսկ այդ տարածքում սահմանը բաժանող որևէ գիծ չկա: Ինքն էլ չի հասկացել, որ Հայաստանի սահմանն անցել է: Իրեն հետաքրքիր էր, թե մի քիչ հեռվում ինչ կա, և քայլելով  բլուրն է բարձրացել վերևից նայելու համար»,-ասել է Մուստաֆան:

 Ումութ Օզմենը սահմանը հատելուց երկու ամիս անց շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում։ 

«Բլուրը հենց բարձրացել է, զինվորները մեքենայով եկել բռնել են: Տղաս ոչ մի սխալ բան չի անի, քանի որ քոլեջում բազմաթիվ պատվոգրեր ունի, հարգանքով է բոլորի նկատմամբ , բայց մեկ է բռնել տարել են: Հիմա դպրոցները բացվել են, բոլորի երեխաները գնում են դպրոց, սակայն իմ տղան դեռ չի գնում: Մայրն էլ ամեն առավոտ տեսնում է դպրոց հաճախող երեխաներին ու տխրում լաց լինում»,-նշել է նա:

Դիմելով Հայաստանի կառավարությանն ու երկրի ղեկավարին խնդրել է, որ որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքն, որպեսզի երեխան վերադառնա իր սովորական կյանքին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին