Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

20 Սեպտեմբեր, 2018 17:42
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հունով:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին