Կարևոր իրադարձություններ

Հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից

20 Սեպտեմբեր, 2018 17:25
Հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից

Հայտնի ռուս բլոգեր Նատալիա Անոխինան իր բլոգում պատմել է Արցախի Հանրապետություն կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունների մասին:

Նա նշել է, որ սկզբում ընդհանրապես չէր էլ հավատացել, որ հնարավոր է՝ ճամփորդությունը կայանա։   

«Խնդրում եմ, ասեք, ինչո՞վ է ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրեցի «Ինստագրամ»-ում, բոլոր իմ հետևորդները պատասխանեցին, որ իրենց մոտ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, որը եղել է 1990-ականներին: Ցավոք, շատերի մոտ Արցախն ասոցացվում է հենց պատերազմով: Եվ դա ցավալի է, որովհետև իրականում այն շատ հետաքրքիր վայր է: Եվ մենք դա գիտեինք ոչ միայն լսելով, քանի որ երեք տարի առաջ այստեղ եղել էինք: Ի դեպ, ժամանակները փոխվում են: Համեմատած նրա հետ, թե այդ ժամանակ որքան զբոսաշրջիկներ կային, այս անգամ նրանց թիվն աճել էր: Ընդ որում, այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նույնիսկ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Սինգապուրից»,- գրել է ռուս բլոգերը։

Բլոգերը վստահեցրել է, որ եթե մինչ այս պահը մարդիկ կարծել են, թե Լեռնային Ղարաբաղում պատերազմ է, ապա դա այդպես չէ, այնտեղ վաղուց ոչ մի պատերազմ չկա՝ չնայած փոխհրաձգություն Ադրբեջանի հետ սահմանին ժամանակ առ ժամանակ լինում է։

«Նաև ուզում եմ ասել, որ երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերափոխվել է ու բարելավվել: Միայն Զոդի ոլորանների ճանապարհն ամեն ինչ արժե: Հիշում եմ, թե ինչպես էինք անցած անգամ գիշերով անցնում այդ ճանապարհով՝ ցեխերի մեջով ու անձրևի տակ, իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտ է: Շուշին նույնպես զգալիորեն դեպի լավն է վերափոխվել: Պատերազմի հետքերն այստեղ ավելի ու ավելի քիչ են դառնում: Մյուս քաղաքները, որտեղ մենք եղանք, նույնպես լավ տպավորություն թողեցին:

Չնայած, իհարկե, կատարելությանը սահմաններ չկան, և Արցախը հետագայում էլ զարգանալու տեղ ունի»,- ասել է  է ռուս բլոգեր Նատալիա Անոխինան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին