Կարևոր իրադարձություններ

Այն մարդիկ, որոնք ապօրինի են հարստացել, նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն

20 Սեպտեմբեր, 2018 17:13
Այն մարդիկ, որոնք ապօրինի են հարստացել, նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն


«Իշխանությունները հայտարարել են պատերազմ կոռուպցիային, իսկ այն առհասարակ անընդունելի է: Այն մարդիկ, որոնք գումար են փոշիացրել, պետք է պատասխանատվության կանչվեն: Այն մարդիկ, որոնք ապօրինի են հարստացել, նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Խոսելով դատական գործերի մասին, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ իր կարծիքով 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերը պետք է քննվեն։

Դեսպանը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունն այդ իրադարձությունների մասին։
«Դատարանն աշխատում է, դրա համար չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, բայց կարծում եմ, որ Հայաստանում չպետք է վենդետա լինի»,- ասաց Սվտալսկին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին