Կարևոր իրադարձություններ

Կառավարության անդամներին նվիրեցին հայերեն-ֆրանսերեն զրուցարան

20 Սեպտեմբեր, 2018 16:29
Կառավարության անդամներին նվիրեցին հայերեն-ֆրանսերեն զրուցարան


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Կարծում եմ՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին