Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը՝ Չայկովսկու անվան դպրոցում դրամահավաքի մասին

20 Սեպտեմբեր, 2018 14:01
ԿԳ նախարարը՝ Չայկովսկու անվան դպրոցում դրամահավաքի մասին

Սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ Երեւանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին  դիմում–բողոք Կրթության եւ գիտության նախարարությունը չի ստացել։ Արայիկ Հարությունյանը մեկնաբանելով այն նկատառումը, որ ծնողները բողոքում են, թե դպրոցում կավիճի, մատյանի փող են հավաքում, ասաց.

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ եւ կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ եւ միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որեւէ դիմում–բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,–նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին