Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ -ը հրապարակեց վճիռ ընդդեմ Հայաստանի իշխանության

20 Սեպտեմբեր, 2018 13:33
ՄԻԵԴ -ը հրապարակեց վճիռ  ընդդեմ Հայաստանի իշխանության

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Սաղաթելյանն ընդեմ Հայաստանի վճիռը։ Ըստ որի, Հայաստանի իշխանությունները պարտավորվում են 20 600 եվրո վճարել Սաղաթելյանին,որից 15 600 եվրոն որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 5 000- ը որպես ծախսերի փոխհատուցում։

Հայցվորը պնդել է, որ 2008 թ․-ի մարտի մեկին իր ձերբակալությունը եղել է անօրինական, ձերբակալության ժամանակ էլ ենթարկվել է բռնության, որի մասին հայտնել է ոստիկանական բաժին տանելուն պես, սակայն , ըստ հայցվորի, այս առիթով պատշաճ հետաքննություն չի իրականացվել։

Սաղաթելյանը նաև պնդել է, որ իր դատավորությունը ևս արդար չի եղել, քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանական վկայությունների վրա՝ խախտելով հավասարության սկզբունքը, վկա կանչելու նրա իրավունքը, և որ ցուցարարներին ցրելը և այնուհետև նրանց հետապնդումը և դատապարտումը խախտել են ազատ արտահայտման և խաղաղ հավաքների նրա իրավունքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին