Կարևոր իրադարձություններ

Սա լինելու է Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

20 Սեպտեմբեր, 2018 13:01
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան
 Սա լինելու է Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Փաստաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով Սաղաթելյանն ընդեմ Հայաստանի գործով, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի արած հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Saghatelyan v. Armenia կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԳՆՈԶԸ

Մարդու իրավունքների եւրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (հղումը քոմենթում)։

Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։

Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն լինելու է Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը։

 

Լրահոս

Դիտել ավելին