Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել

20 Սեպտեմբեր, 2018 11:17
ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել

ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ, որում ասված է.

«Նախօրեին տեղի  է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:

Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին քարոզարշավի ակտիվ և համակողմանի լուսաբանման համար:

Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաև ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին և համախոհներին և որ ամենակարևորն է մեր ժողովրդին և երևանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրև կարևորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը:

ՕԵԿ-ը եղել և մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես  նաև մարտի մեկի հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու գործում: Մենք նաև մեր անվերապահ աջակցությունն  ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարևորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում  արմատական բարեփոխումների իրականացման համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին