Կարևոր իրադարձություններ

Հանգիստ շրջագայում են․ «Ժամանակ»

20 Սեպտեմբեր, 2018 08:17
Հանգիստ շրջագայում են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատանն են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լևոն և Սաշիկ Սարգսյանները: Նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը:

Ըստ մեր աղբյուրի՝ խաղատանը Սարգսյան եղբայրներին տեսած հայերը զարմանք են ապրել, քանի որ տեղյակ էին, որ նրանք իրենց դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չեն կարող բացակայել Հայաստանից, մինչդեռ հանգիստ շրջագայում են աշխարհով մեկ՝ այցելելով Մերձավոր Արևելքի ամենահայտնի ու շքեղ զվարճանքի կենտրոնը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին