Կարևոր իրադարձություններ

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

19 Սեպտեմբեր, 2018 23:00
Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

armtimes.com-ը գրում է

Այսուհետ վիճակախաղի գովազդները հեռուստաալիքով կամ ռադիոյով թույլատրվելու է հեռարձակել ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում: «Գովազդի մասին» ՀՀ օրենում կատարվելիք փոփոխությունների նախագծից, որն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում:

Ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում նշյալ գովազդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երեք անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը: Վիճակախաղի գովազդի հեռուստահաղորդակցության ալիքով ցուցադրման ընթացքում կամ համացանցով գովազդելուց պետք է տեսանելի լինի +21 նշագրումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին