Կարևոր իրադարձություններ

«Ես զգացել եմ, որ իմ և Պուտինի միջև ինչ-որ քիմիա կա». Քոչարյան

19 Սեպտեմբեր, 2018 22:00
«Ես զգացել եմ, որ իմ և Պուտինի միջև ինչ-որ քիմիա կա». Քոչարյան

«Կոմերսանտին» տված հերթական հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Պուտինի հետ Քոչարյանի հարաբերություններին։ Վերջինս շեշտել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո շարունակել է շփումները Ռուսաստանի նախագահի հետ, սակայն, այդ մասին երբեք չի խոսել: «Իմ նախագահության երկրորդ տարում ես զգացել եմ, որ մեր միջև ինչ-որ քիմիա կա։ Մեր աշխարհընկալումները շատ մոտ են միմյանց»,- ասել է Քոչարյանը, հավելելով՝ իր ընկերությունը Պուտինի հետ անձնական ընկերություն է, ոչ թե Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ընկերություն․ «դա հնարավոր չէ, Ռուսաստանը հսկա երկիր է, իսկ Հայաստանը՝ շատ փոքր»։

Քոչարյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Քոչարյանն ու Պուտինը միմյանց «դու»-ով են դիմում, սակայն ընդգծել է՝ Պուտինի հեռախոսազանգն ու իրեն տարեդարձի առթիվ շնորհավորելն իր համար «լուրջ աջակցություն էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին