Կարևոր իրադարձություններ

Մեր ժպիտները չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա. Փաշինյան

19 Սեպտեմբեր, 2018 21:45
Մեր ժպիտները չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա. Փաշինյան

Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում:

Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-նկատեց նա:

Ըստ Ն. Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-ասաց նա:

«Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ինչ է կատարվել, նրանք, այնուամենայնիվ, եթե մտածում էին, թե ինչ-որ ձայն կարող էին ստանալ, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան, քանի որ դեմ են ժողովրդին, բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք, ժողովո՛ւրդ»: 

Փաշինյանը կրկին անդրադարձավ օլիգարխներին. «Օլիգարխն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի, գողացողն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին