Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի ուժ թատրոն չի խաղում. Փաշինյան

19 Սեպտեմբեր, 2018 20:23
Առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի ուժ թատրոն չի խաղում. Փաշինյան

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի կուլիսային դավադրություն։ Այս մասին այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա Հայաստանի Հանրապետության պատմության, թերեւս, առաջին ընտրությունն է, երբ գործող կառավարությունն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ոնց կիսենք քաղաքական դաշտը: Կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը մյուս ուժերի պես պայքարում է յուրաքանչյուրիդ ձայնի համար։ Եվ սա է այս քարոզարշավի առանձնահատկությունը: Բացառիկ երեւույթ է, որ վարչական ռեսուրսը, ընտրական «տասովչիկը» դուրս է ընտրական գործընթացից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ «թատրոն չի խաղում»։ Նա վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքները որոշվելու են սեպտեմբերի 23-ին, ոչ թե կուլիսներում, ինչպես նախկինում է եղել. «Բոլորը գիտեն, որ ինչ-որ տեղ ընտրությունների արդյունքը գրած չի, չկա, որ երկրի ղեկավարն ասի՝ դու կլինես ընդդիմություն, կասես սա, ես կասեմ դա ու էդպես։ Տարիներ շարունակ այդպես է եղել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին