Կարևոր իրադարձություններ

Այս ընտրությունն էլ կանցնի, կգնա, ամեն ինչ կընկնի իր տեղը. Արամ Սարգսյան

19 Սեպտեմբեր, 2018 19:00
Այս ընտրությունն էլ կանցնի, կգնա, ամեն ինչ կընկնի իր տեղը. Արամ Սարգսյան

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ այն խնդիրները, որոնք կան քաղաքում, իրենք կարող են լավագույն լուծել: 

Ապա` ելույթով հանդես եկավ «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Այս ընտրությունն էլ կանցնի, կգնա, ամեն ինչ կընկնի իր տեղը»,-այսպես սկսեց նա, ապա հավելեց, որ Երևանին աշխատատեղեր են պետք, ինչպես մյուս քաղաքներին: 

Արամ Սարգսյանը ասաց, որ Արտակ Զեյնալյանը հենց այն թեկնածուն է, ով կարող է այս բոլոր խնդիրները լուծել: Նչա խոսքով թեկուզև Զեյնալյանը արդարադատության նախարարն է, բայց իրենց կուսակցությունից ոչ մեկին նախարարություն աշխատանքի «չի տեղավորել», իսկ մյուսներին էլ գնահատում է նրանց աշխատանքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին