Կարևոր իրադարձություններ

Ինչ վիճակում է գտնվում Արթիկի հրդեհի ժամանակ տնակում գտնված երեխան

19 Սեպտեմբեր, 2018 19:04
Ինչ վիճակում է գտնվում Արթիկի հրդեհի ժամանակ  տնակում գտնված երեխան

Այսօր առավոտյան մամուլը գրեց, որ Արթիկում խոշոր հրդեհ է եղել` ամբողջությամբ այրվել են երկու տնակներ: Տնակներից մեկն է բնակելի եղել, որի մեջ հրդեհի պահին երեխա է եղել:

Shabat.am-ը կապ հաստատեց Արթիկի փրկարար ծառայություն` տեղեկանալու հրդեհի վայրում տիրող ներկա իրավիճակին: Փրկարար ծառայությունից մեզ հայտնեցին, որ հրդեհի պատճառները դեռ հստակ չեն, փորձագետները դեռ հստակեզրահանգում չունեն:

Մեր այն հարցին, հրդեհից տուժողներ եղել են և արդյոք հիվանդանոց տեղափոխված անձինք կան, հնչեց հետևյալ պատասխանը. «Տուժածներ չկան,մամուլում պարզապես շեշտվել էր, որ տնակում երեխա է եղել, բայց երեխան իր ծնողների հետ անվտանգ դուրս է բերվել տնակից, ոչ ոք չի տուժել»

 

Լրահոս

Դիտել ավելին