Կարևոր իրադարձություններ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

19 Սեպտեմբեր, 2018 18:49
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ  կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին